Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ավանդական «Լոռի-Փամբակ» տիպի գորգ է։ Դաշտի կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք զարդաշրջանակներ, որոնցից կենտրոնինը մեջ է, եզրերինը փոքր։ Կենտրոնի զարդաշրջանակի մեջ պարփակված է մեկ խոշոր խաչաձև հորինվածք, իսկ չորս անկյուններում խոյեղջյուրներ և մանր խաչեր։ Փոքր զարդաշրջանակների մեջ պարփակված են համակենտրոն կեռիկազարդ շեղանկյուններ։ Գոտևորում է երեք զարդագոտի, որոնք գեղազարդված են կեռիկաձև հորինվածքներով։
Լայնություն (սմ)՝ 173Երկարություն (սմ)՝ 222Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏավուշՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 25.12.1988թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7199
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3205