Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ունի կարմիր դաշտ, որի մեջ երկայնակի դասավորված են եզրերը կապույտ կեռերով հինգ շեղանկյունիներ, յուրաքանչյուրի մեջ չորսական ծաղկանախշերով, եզրերը՝ կեռիկազարդ: Շրջանակված է երկու նեղ՝ երկրաչափական և մեկ լայն՝ բուսական, սպիտակ և կարմիր ֆոնի վրա արված զարդանախշերով: Գորգի հիմնական գույներն են կարմիրը, կապույտը, սպիտակը, դարչնագույնը, շագանակագույնը և սևը: Գոտու եզրը պարանահյուս է, ունի կարպետահյուս մաս: Խտությունը՝ 25 x 22 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 1, մուգ շագանակագույն Գույները՝ բնական, արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  110 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կեսարիա- Այնթապ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2747-6