Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կենտրոնում՝ կարմրաաղյուսագույն խոշոր, ութանկյուն զարդաշրջանակ՝ հարդարված խոշոր ծաղկեփնջով: Դաշտի չորս անկյուններում ՝ գունաշերտերով եռանկյունաձև հորինվածքներ՝ գեղազարդված՝ երկրաչափական զարդանախշերով: Եռանկյունաձև հորինվածքների միջև՝ կանաչ հատվածներ՝ լրացված բուսանախշերով և կենդանիների ոճավորված պատկերներով: Ունի լայնակի մեկ եզրագոտի՝ խաչաձև հորինվածքներով, երկայնակի՝ երկու եզրագոտի, որոնցից արտաքինը՝ խաչանախշերով, ներքինը՝ կանաչ հիմնագույնով կենաց ծառի պատկերներով: Ունի արձանագրություն. «ողՔ Ող/ որմությամբ/Ք/րիստոսի/ Յօրինօղ եւ նոււիրատու իւղաբեր»: Հանդիպակաց կողմից ունի հյուսածո աղյուսակարմրագույն ծոպեր: Լայնություն (սմ)՝  111 Երկարություն (սմ)՝  144 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սեբաստիա–Կեսարիա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Հայտնաբերման ժամանակը՝  02.05.1984թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4889/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2569