Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը, որն ունի կապույտ հիմնագույն, զարդանախշված է կեռիկազարդ եզրերով բազմաշերտ շեղանկյունների երեք խոշոր պատկերներով։ Սրանց կենտրոնը զարդարված է կանոնավոր դասավորված քառաթև խաչերով։ Դաշտի մնացած մասերը նախշազարդված են խոշոր վարդակներով։ Գորգն ունի երեք զարդագոտի, որոնցից ներքինը և արտաքինը իրար կցված Տ-աձև նախշերով են զարդարված, իսկ կենտրոնինը՝ լայն է, ունի սպիտակ հիմնագույն, նախշված է աստիճանավոր եզրերով շեղանկյուններով՝ կենտրոնում մեկական խաչանախշ։ Ներքևի մի անկյունում կա արավժբատառ մակագրություն՝ «1935»։ Լայնություն (սմ)՝  133 Երկարություն (սմ)՝  278 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ-Գարդման Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ 1935թ. Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3617 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1808