Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հիմնագույնը որոշ հատվածում մուգ կապույտ է, որոշ հատվածում էլ բաց կապույտ։ Այն զարդարված է երեք խոշոր, սպիտակ և շագանակագույն հիմնագույնի ութանկյուններով, որոնք իրենց մեջ ամփոփում են իրար կցված եռատամ երկրաչափական պատկերներ, իսկ կենտրոնում՝ ելուստավոր շեղանկյուններ։ Դաշտի ազատ տարածությունը զարդարված է մանր վարդակներով, կեռանախշերով, երկու կողմերից եռատամ պատկերների շարքերով։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնի լայն, սպիտակ հիմնագույնի գոտին զարդարված է աստղածաղիկներով և ծաղկաշղջաներով, մյուս երկու գոտիները՝ ատամնավոր ժապավեններով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  215 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական - Արտամետ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 1 կես Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5843 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2722