Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի հիմնագույնը՝ դարչնագույն, երկայնաձիգ բաժանված է երեք հատվածի՝ կենտրոնական լայն և կողային՝ նեղ, ամբողջությամբ կետազարդով առանձնացող քառակուսի զարդապատկերներով: Կենտրոնի յոթ մեծ և կողային տասներկուական պատկերները ՝ համակենտրոն, եզրերին կեռազարդերով շեղանկյունիներ են, չորս անկյուններում օձաձև, կեռաձև, բուսական զարդանախշերով: Գորգի հիմնական գույներն են կապույտը, կարմիրը, շագանակագույնը, սևը: Ունի մեկ՝ լայն գոտի, համաչափ կրկնվող կեռազարդով: Ունիկարպետահյուս մաս: Խտությունը՝ 27 x 23 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 4, կարմիր Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր, կապույտ, շագանակագույն Գույները՝ բնական, արհեստական Լեգենդ՝ Արևմտահայ Հ. Ճիզմեճյանը Պարսկաստանով, Թուրքիայով, Սիրիայով հասցրել է Երևան: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  108 Երկարություն (սմ)՝  300 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարս - Կաղզվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19 –րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2520