Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բեկբեկուն եզրերով, շեղանկյունատիպ խոշոր հորինվածքներով, մուգ շագանակագույն հիմնագույնով գորգ է։ Երիզված է երեք զարդագոտիներով։ Եզրայինները եռաճյուղ հորինվածքներով են գեղազարդված, իսկ կենտրոնականը փղոսկրագույն քառակուսիներով, կեռանախշ հորինվածքներով, եռաճյուղ չորսական պատկերներով։ Մի ծայրում ներքին նեղ գոտին մանր վարդակներով է ծածկված։ Հենքը երեք տակ ոլորված՝ հողագույն և շագանակագույն բրդյա թելերով է, միջնաթելը՝ բաց կարմիր գույնի։ Գույները բնական ներկանյութերից են, 7 գույն։ Լայնություն (սմ)՝  162 Երկարություն (սմ)՝  248 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջավախք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  28.02.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7661 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3578