Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա ներկայացված է վեցանկյուն ուրվագծով, կեռիկներով հարդարված եզրերով երեք հատ՝ միմյանց ուղիղ գծերով կցված զարդաշրջանակների երկու շարք, որի միջով բարձրանում է կենաց ծառի սխեմատիկ պատկերը, վերջինիս ճյուղերը իրենցից ներկայացնում են զիգզագ գծանախշեր։ Վերը նկարագրված զարդաշրջանակների ներսը և դաշտի մնացած մասերը լրացված են թռչնի խիստ ոճավորված պատկերներով։ Գոտևորում է երկու զարդագոտի։ Լայնություն (սմ)՝  148 Երկարություն (սմ)՝  183 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրազ Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  31.05.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2377/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1049