Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտն ունի կարմիր հիմնագույն, զարդանախշված է մեջտեղով ձգվող կեռիկազարդ վեցանկյունների մի շարքով։ Սրանք ներառում են ևս մի նմանատիպ պատկեր, որի կենտրոնում իրար մոտ դասավորված մանր շեղանկյուններ կան։ Դաշտի մնացած մասերը զարդանախշված են մանր վարդյակներով, կեռիկազարդ շեղանկյուններով, կենդանիների ոճավորված պատկերներով, աստղածաղիկներով ու Տ– աձև նախշերով։ Ունի երեք զարդագոտի, որոնցից ներքինը և արտաքինը զարդարված են աստղածաղիկներով, իսկ կենտրոնինը խոշոր վարդյակներով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  2,79 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ-Շիրվան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3622 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1813