Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույն ունեցող գորգադաշտը զարդարված է կարմիր հիմնագույն ունեցող հորինվածքի մեջ առնված երեք խոշոր ութանիստերով։ Վերջիններս կապույտ հիմնագույների են և զարդարված են խաչահիմք զարդանախշերով։ Այն իրենից ներկայացնում է փոքրիկ քառակուսիներից սկիզբ առնող ճառագայթների ամբողջություն։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին նեղ գոտիները, որոնք ունեն երկնագույն հիմնագույն, հարդարված են նշաձև նախշերով։ Կենտրոնի լայն գոտին՝ կարմիր հիմնագույնի, զարդարված է գինու բաժակ եզրանախշով։ Մի եզրին ունի հյուսածո շերտ։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  195 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7453 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3387