Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի սպիտակ հիմնագույնի վրա ամփոփված են երեք ձգված ութանկյունիներ, որոնց մեջ պատկերված են երեք աստիճանավոր կեռանախշ հորինվածքներ, իսկ դրանց կենտրոններում մեկական շեղանկյունիներ։ Ազատ տարածքը լրացված է մանր ծաղկանախշերով։ Ունի երեք զարդագոտի։ Արտաքին և ներքին գոտիները շուշանազարդ են, կենտրոնական լայն գոտին զարդանախշված է ոճավորված թռչնապատկերներով։ Լայնություն (սմ)՝  138 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարս-Գյումրի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  17.08.1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  125 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-82