Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վարդագույն հիմնագույնի վրա պատկերված են երկու խոշոր, խորանատիպ գագաթներով հորինվածքներ, որոնց եզրերը կեռիկազարդ են, իսկ գագաթներին ներկայացված են ոճավորված երկուական թռչնագլուխներ։ Հորինվածքների կենտրոններում՝ բազմանիստ կեռիկազարդ շրջանակներում պատկերված են վարդակներ, որոնց կենտրոնում պատկերված է մի աստղածաղիկ։ Դաշտի ծայրերին պատկերված են երկուական դեմ-դիմաց ներկայացված կոկոնաձև նախշեր։ Երիզված է երեք զարդագոտիներով։ Ներքինը սպիտակ հիմնագույնով է, ծածկված օձագալար նախշերի և աստղածաղիկների մեկ ու մեջ դասավորված պատկերներով։ Լայն զարդագոտին կապույտ հիմնագույնով է, գեղազարդված երկուական նշաձև պատկերների ու ծաղկանախշի համադրությամբ։ Եզրայինը կարմիր հիմնագույնով է, ծածկված փոքր վարդակներով։ Լայնակի ծայրերին ունի չորրորդ եզրագոտի, որի կարմիր հիմնագույնի վրա ներկայացված են խորանաձև հավասարաչափ շրջանակներ, կենաց ծառի ոճավորումներով։ Լայնություն (սմ)՝  119 Երկարություն (սմ)՝  396 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  21.04.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4793/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2560