Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երկու ութանիստ պատկերներ, որոնց նիստերին պատկերված են չորս լայն և չորս նեղ ու երկարավուն ելուստներ։ Ութանիստերի վրա պատկերված են խաչաձև առանցքի վրա հենված մեկական վարդակներ։ Երիզված է չորս նեղ զարդագոտիներով, որոնցից եզրայինները երկշերտ, իրար մեջ խրված, զիգզագաձև երիզներով են, մյուսները ծածկված են վարդակներով։ Այս տիպի գորգեր գործել են Արևմտյան Հայաստանում՝ Վանանդում, Կարսում, ինչպես նաև Արցախում և Սևանի ավազանում։ Ներկերը բնական ներկանյութերից են։ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախուրյանի շրջ. Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ.սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  31.03.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2798/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1215