Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի մուգ կարմիր հիմնագույն։ Դաշտի կենտրոնում պատկերված է մի խոշոր, փղոսկրագույն հիմնագույնի բազմանիստ, որն իր մեջ ամփոփում է կարմիր հիմնագույնի խոշոր քառանկյուն, երկու փոքրիկ քառակուսիներ։ Խոշոր քառանկյունը ներքին և արտաքին կողմերից երիզված է կեռանախշերով, վարդակներով և երկրաչափական յալ հարդարանքներով։ Կենտրոնական քառանկյան արտաքին չորս անկյուններում պատկերված են կտրտված եզրերով շեղանկյունաձև հորինվածքներ, որոնք իրենց մեջ ամփոփում են շեղանկյուններ։ Դաշտի ազատ տարածությունը լրացված է փոքրիկ բազմանկյուններով, վարդակներով, աստղածաղիկներով։ Գորգն ունի երեք զարդագոտի։ Կենտրոնի լայն գոտին հարդարված է «գինու բաժակ» նախշով, իսկ մյուս երկու նեղ գոտիները՝ ցանկապատ եզրանախշով։ Լայնություն (սմ)՝  193 Երկարություն (սմ)՝  237 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  12.03.1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6704/1 Բաժնեհաշվառանիշ՝  2974