Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երեք մեդալիոններ, որոնք իրենցից ներկայացնում են ուղղանկյունատիպ, զույգ երկթեք ելուստներով, զարդաշրջանակներ, որոնց մեջ ամփոփված ութանկյուն շրջանակների (կենտրոնինը շագանակագույն, ծայրերինը՝ կարմիր) կենտրոնում պատկերված է արծվագորգերին բնորոշ բուսանախշ։ Բուսանախշի չորս ծաղկաթերթերը կառուցված են խաչաձև առանցքի շուրջը։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական գոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են աստիճանաձև կտրտված եզրերով տերևանախշեր։ Ներքին գոտու կարմիր հիմնագույնի և արտաքին գոտու կապույտ հիմնագույնի վրա պատկերված են պարույրաձև զարդագծեր։ Սա ուշ վիշապագորգերի մի տարբերակ է։ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  28.10.1980թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2651/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1130