Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երեք մեդալիոններ, որոնք իրենցից ներկայացնում են ուղղանկյունատիպ, զույգ երկթեք ելուստներով, զարդաշրջանակներ, որոնց մեջ ամփոփված ութանկյուն շրջանակների (կենտրոնինը շագանակագույն, ծայրերինը՝ կարմիր) կենտրոնում պատկերված է արծվագորգերին բնորոշ բուսանախշ։ Բուսանախշի չորս ծաղկաթերթերը կառուցված են խաչաձև առանցքի շուրջը։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական գոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են աստիճանաձև կտրտված եզրերով տերևանախշեր։ Ներքին գոտու կարմիր հիմնագույնի և արտաքին գոտու կապույտ հիմնագույնի վրա պատկերված են պարույրաձև զարդագծեր։ Սա ուշ վիշապագորգերի մի տարբերակ է։
Լայնություն (սմ)՝ 135Երկարություն (սմ)՝ 225Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սևանի ավազանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 28.10.1980թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2651/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1130