Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմիր հիմնագույնի վրա տեղադրված է մեկ ուղղանկյուն զարդահորինվածք (կապույտ հիմնագույնով), որն իր մեջ ամփոփում է երեք, կտրտված եզրերով բազմանիստեր։ Ազատ տարածքը լրացված է երկու «կենաց ծառերի» ոճավորված պատկերներով և չորս խոշոր վարդակներով։ Գոտևորված է երեք զարդագոտիներով։ Ներքին և արտաքին եզրագոտիները գեղազարդված են «ատամնավոր» եզրանախշով, իսկ կենտրոնինը՝ խարսխաձև, գույնզգույն նախշերով։ Մի կողմից ավարտվում է կարճ ծոպերով։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  215 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7217 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3223