Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր, բազմանիստ, կտրտված եզրերով հորինվածքներ, որոնցից կենտրոնականը կապույտի տարբեր երանգներով է, եզրայինները մուգ կարմիր։ Դրանք գեղազարդված են ուղղանկյունաձև աստղանախշ շրջանակներով, լրացված են կենաց ծառի երկուական պատկերներով և այլ մանր հարդարանքներով։ Դաշտի ազատ մնացած տարածքը լրացված է խոյակաձև պատկերներով։ Երիզված է երեք զարդագոտիներով։ Կենտրոնականը լայն է, վարդագույն հիմնագույնով, խաչաձև նախշերով։ Եզրայինները նեղ են, մեկը կարմիր, մյուսը շագանակագույն հիմնագույնով։ Ունի հյուսածո նուրբ ծոպեր։ Լայնություն (սմ)՝  146 Երկարություն (սմ)՝  300 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի-Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  18.04.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6797/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3006