Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը ամբողջովին ծածկված է խոշոր ուղղանկյուն շրջանակներով։ Վերջիններս ամփոփում են խոյեղջյուրներով հարդարված ևս մեկ ուղղանկյունի։ Դաշտը բոլորված է չորս զարդագոտիներով։ Ներքին գոտու մուգ կապույտ հիմնագույնը բաժանված է քառանկյուն շրջանակների, որոնց մեջ ամփոփված են աստղանախշ պարունակող վարդակներ և խոյեղջյուրներ։ Երկրորդ և արտաքին գոտիները նույնն են՝ կազմված երկշարք սղոցանախշից։ Երրորդ գոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են անկյունները կեռազարդ ուղղանկյունիներ։ Ունի կարճ ծոպեր։ Լայնություն (սմ)՝  127 Երկարություն (սմ)՝  290 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բայազետ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5837 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2716