Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ութանկյուն չորս շրջանակների մեջ պատկերված են կեռազարդ, խոյաձև ելուստներով զարդանախշեր։ Դաշտը լրացված է նույն զարդանախշի առանձին զարդատարրերով։ Գորգը գոտևորում է հինգ զարդագոտի։ Կենտրոնական գոտու դեղնավուն հիմնագույնի վրա արված են ծաղկի երկրաչափականացված նախշեր՝ վարդակներ։ «Ջրաբերդ» տիպի գորգերի խիստ երկրաչափականացված տարբերակն է։ Ներքին նեղ գոտիները գեղազարդված են իրար կցված գալարանախշերով, ատամնավոր ժապավենով, իսկ արտաքին նեղ գոտիները՝ փոքրիկ վարդակներով։ Լայնություն (սմ)՝  136 Երկարություն (սմ)՝  292 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան-Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  29.05.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  571/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-265