Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մոխրագույն հիմնագույնի վրա պատկերված են երկարությամբ անցնող երեք ու կես կտրտված եզրերով խոշոր խաչաձև հորինվածքներ, որոնք ամփոփում են կեռիկազարդ շեղանկյուններ և չորսական ութաթերթ վարդակներ։ Ազատ մնացած տարածքը լրացված է երկրաչափական պատկերներով, օձագալարներով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտին հարդարված է թռչնագլուխներով, ներքին և արտաքին գոտիները՝ խաչապատկերներով։ Լայնություն (սմ)՝  115 Երկարություն (սմ)՝  295 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7442 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3376