Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք աստիճանավոր եզրերով բազմանկյուններ, որոնք ունեն արտաքինից սանրատամ զարդաձևեր։ Դրանց մուգ կապույտ հիմնագույնի վրա ամփոփված են կեռանախշ շեղանկյունիներ, ծաղկանախշեր։ Ազատ տարածքը լրացված է կեռանախշ շեղանկյունիներով, ծաղկանախշերով։ Գորգն ունի երեք զարդագոտի։ Արտաքին և ներքին նեղ գոտիները զարդանախշված են տերևանախշերով, կենտրոնական լայն գոտին՝ խոյակներով, »փոցխ» զարդանախշով։ Լայնություն (սմ)՝  157 Երկարություն (սմ)՝  232 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ-Գեղարքունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  09.09.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5377 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2260