Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց կարմրավուն հիմնագույնի վրա շեղանկյուն երեք շրջանակների մեջ ամփոփված են խաչաձև նախշեր՝ աստղածաղիկներով ոճավորված եզրերով։ Կենտրոնական զարդաշրջանակի խաչաձև նախշի վրա կան ուղիղ ելուստներ։ Զարդաշրջանակները լրացված են մանր շախմատաձև նախշերով, կեռազարդերով։ Ունի երկու զարդագոտի ներքին զարդագոտու սպիտակ հիմնագույնի վեցանիստ շրջանակների մեջ ամփոփված են Տ–աձ նախշեր։ Արտաքին զարդագոտու վրա «տիկնիկ» նախշեր են արված։ Լայնություն (սմ)՝  109 Երկարություն (սմ)՝  290 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  06.10.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1220/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-522