Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վարդագույն հիմնագույնի վրա պատկերված են հինգ հատ երկարավուն, շեղանկյուն ուրվագծով պատկերներ, որոնք պարփակում են իրենց մեջ խաչաձև առանցքի վրա հենված, խիստ գծայնացված բուսական մի խոշոր հորինվածք։ Դաշտի մյուս տարածքը ծածկված է ծառերի պատկերներով, կենդանակերպ ոճավորումներով։ Չորս անկյուններում ներկայացված են մեկական խոշոր զարդապատկերներ։ Ունի երեք նեղ զարդագոտի։ Եզրայինները ծածկված են տերևների զարդապատկերներով, իսկ կենտրոնինը բաց շագանակագույն հիմնագույնով է։ Ունի երկար ծոպեր, հենքը բամբակից է։ Լայնություն (սմ)՝  116 Երկարություն (սմ)՝  450 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք գ. Տեղ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.06.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  727/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-349