Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն շրջանակի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված է կարմիր հիմնագույնով բազմանկյուն երկու մեդալիոններ։ Այդ շրջանակի մեջ կա թվական արձանագրություն «1947 թ.»։ Ուղղանկյուն շրջանակը ընդգրկված է կարմիր հիմնագույնով վեցանկյուն տարածվող մեծ շրջանակի մեջ, վերջինս իր հերթին ներկայացված է դաշտի կապոիյտ հիմնագույնի վրա։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտու մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են ալիքաձև ժապավեններ։ Մուգ կապույտ հիմնագույնով կենտրոնական զարդագոտւ վրա պատկերված են աստիճանաձև՝ սանդուղքի նմանությամբ պատկերներ և ծաղկանախշեր, որոնք հաջորդում են միմյանց։ Լայնություն (սմ)՝  147 Երկարություն (սմ)՝  220 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2836 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1231