Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շագանակագույն հիմնագույնի վրայով երկայնակի ուղղությամբ անցնում են զիգզագ ատամնավոր ժապավեններ, որոնք հատվելով կազմում են շեղանկյուն հարթություններ։ Նկարագրված շրջանակները հարդարված են խաչաձև դասավորված վարդակներով։ Դաշտի վրա կան մանր կենդանապատկերներ։ Բոլորված է երեք զարդագոտիներով։ Կենտրոնական գոտու կանաչ հիմնագույնի վրա պատկերված են վարդակներ։ Եզրային գոտիները հարդարված են ոճավորված թռչնապատկերներով։ Լայնություն (սմ)՝  108 Երկարություն (սմ)՝  364 Նյութը՝  բուրդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6226 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2829