Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի կարմիր հիմնագույն։ Այն զարդարված է երեք խոշոր, կապույտ հիմնագույնի զարդաշրջանակներով։ Վերջիններս իրենց մեջ ամփոփում են համակենտրոն վարդակներ, որոնք լի են մանր վարդակներով, տերևանախշերով և ծաղկանախշերով։ Դաշտի չորս անկյունները զարդարված են կենտրոնական զարդաշրջանակների ¼ մասը կազմող հորինվածքներով։ Երիզված է երեք զարդագոտիներով, որոնք միմյանցից բաժանված են նեղ զարդաժապավեններով։ Ներքին և արտաքինը նեղ գոտիները հարդարված են բուսանախշերով, սկսվում և ավարտվում են սղոցատիպ նախշերից կազմված ժապավեններով։ Լայն գոտին հարդարված է վարդակներով և շեղանկյուններով։ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  295 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նախիջևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7246 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3252