Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ծածկված է «Ֆերահան» կոչվող հորինվածքով, որի վրա ներկայացված է երեք վեցանկյուն շրջանակ։ Կենտրոնական շրջանակի փղոսկրագույն հիմնագույնի վրա պատկերված է երկայնակի ձգված վեցանկյուն, որի ներսը և եզրերը հարդարված են բուսանախշերով։ Եզրային շրջանակների կարմիր հիմնագույնի վրա ներկայացված են կեռազարդ աստիճանաձև կողերով զարդանախշ, որոնք ունեն ելուստավոր հավելվածներ։ Բոլորված է երեք զարդագոտիներով։ Ներքին գոտին հարդարված է խաչաձև հատվող օձագալարներով, կենտրոնականն ու արտաքինը՝ բուսանախշերով։
Լայնություն (սմ)՝ 100Երկարություն (սմ)՝ 510Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Խոյ-ՍալմաստՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 1978թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
173/3
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-109