Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի նեղ, մուգ շագանակագույն հիմնագույնով դաշտ, որի կենտրոնական առանցքի վրա դասավորված են յոթ երկարավուն զարդաշրջանակներ, արված կարմիր, կանաչ, կապույտ հիմնագույներով։ Դրանց միջև պատկերված են Բուսանախշեր, շեղանկյուններ և մանրիկ ծաղկանախշեր։ Դաշտը շրջապատող զարդագոտին լայն է, կարմիր հիմնագույնով և զարդանախշված խոշոր վարդակներով։ Հաջորդ գոտին փղոսկրագույն է՝ զարդանախշված աստղածաղիկներով։ Եզրային գոտին «շուշանի» զարդանախշով է արված։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  235 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կոգովիտ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  09.09.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5307 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2190