Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնի վրա, կենտրոնական դաշտում պատկերված են քառակուսաձև՝ երկու եզրերին սլաքաձև ելուստներով իրար կցված հորինվածքներ։ Ծայրերից այս հորինվածքներին ավելացված են կեռիկազարդ մեկական ուղղանկյունիներ։ Այս ամբողջության երկու ծայրերը ավարտվում են մեկական կամարաձև պատկերներով։ Գոտևորված է երկու զարդագոտիներով։ Լայնը կարմիր հիմնագույնով է, երկրաչափական խոշոր պատկերներով և վարդակներով ծածկված, մյուսը սղոցատիպ է։ Երկու գոտիներն էլ երիզված են փոքր վարդակներով ծածկված նեղ գծաշերտերով։ Մի ծայրին ունի ծոպեր, հենքը բամբակ։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  265 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շամախի-Նուխի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  09.07.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3081/5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1420