Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են չորս կեռազարդ շեղանկյուն հարթություններ, որոնք իրենց ներսում պարունակում են հինգական կեռազարդ շեղանկյունիների և չորսական կենդանակերպ՝ խիստ ոճավորված հորինվածքներ։ Դաշտի ազատ մնացած տարածքը զարդանախշված է մանր հարդարանքներով, տարբեր չափի վարդակներով, կեռազարդ շեղանկյունիներով։ Երիզված է չորս զարդագոտիներով՝ մեկը իրար կցված Տ-աձև նախշերով, մյուս երկուսը բուսանախշերով են ծածկված։ Գորգն ունի երկար հյուսածո ծոպեր։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  310 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման-Վայոց Ձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2956 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1342