Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են միմյանց կցված ութանկյուն շրջանակներ, որոնց մեջ ամփոփված են կեռանախշ շեղանկյունիներ։ Դաշտի երկու կողմում կան դեղին գույնի մեկական սեպաձև կամար, որոնցից մեկի անմիջապես ներքևում կա հայատառ արձանագրություն՝ «1941 թ, մառո»։ Գոտևորում է երկու զարդագոտի։ Ներքին գոտու վրա պատկերված են սեպաձև նախշեր, իսկ արտաքին գոտու վրա աստղածաղիկներ։ Մի կողմում ունի կարճ ծոպեր, մյուս կողմում՝ երկար հյուսածո ծոպեր։ Լայնություն (սմ)՝  132 Երկարություն (սմ)՝  213 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1941թ. Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2972 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1358