Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա, գորգի կենտրոնում մի խոշոր շեղանկյուն հորինվածք կա, որն ամբողջապես գեղազարդված է թռչնագլուխներով։ Շեղանկյան երկու ծայրերին պատկերված են սլաքաձև ելուստներ։ Շեղանկյունաձև հորինվածքից դուրս գորգադաշտը հարդարված է աստղածաղիկներով գեղազարդված նշաձև հորինվածքներով։ Ունի երեք զարդագոտի։ Արտաքին և ներքին գոտիները գեղազարդված են շեղ գծանախշերով իրարից բաժանվող քառաթերթ ծաղկանախշերով, իսկ կենտրոնականը՝ թռչնապատկերներով և գծայնացված բուսանախշերով։ Լայնություն (սմ)՝  138 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նախիջևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25.04.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7743/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3632