Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի վրա պատկերված են վեցանկյուն երեք խոշոր շրջանակներ, որոնց մեջ կարմիր հիմնագույնի վրա և դաշտում պատկերված են շեղանկյուն շրջանակներ՝ բոլորված երկրաչափականացված բուսանախշերով։ Կան կենդանիների բազմաթիվ մանր պատկերներ։ Գոտևորում է երկու զարդագոտի։ Ներքին գոտու հողագույն հիմնագույնի վրա պատկերված են կարմիր գույնի ծաղկաթերթերով մեխականման ծաղկանախշեր։ Արտաքին գոտին կազմված է կարմիր և նարնջագույն գույների հաջորդականությամբ ալիքաձև ժապավենից։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  298 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի-Ագուլիս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  19.06.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3046 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1402