Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնով նեղ դաշտի վրա պատկերված են տերևազարդ ծաղկանախշեր։ Դաշտը բոլորում է սև հիմնագույնով լայն զարդագոտի, որի վրա պատկերված են ճյուղազարդ ծաղկանախշեր։ Դաշտի վրա կա հետևյալ հայատառ արձանագրությունը՝ «1933 թ ՍՈՒՍԱՆ»։ Դաշտի և զարդագոտու վրա առանձին-առանձին կան հայերեն տառեր՝ «Թ, Ա, ԹԱ, ԻՍ, ԹՈՒ, Ս»։ Զարդագոտու վրա պատկերված է կարմիր գույնի մեկ կովի ֆիգուր։ Լայնություն (սմ)՝  100 Երկարություն (սմ)՝  165 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գուգարք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933թ. Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2957 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1343