Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր վեցանիստ զարդաշրջանակներ, որոնք զարդարված են Ջրաբերդ տիպի գորգերին բնորոշ չորսական նախշերով։ Զարդանախշերը ծածկված են նաև թռչնապատկերներով, գալարանախշերով և մանր վարդակներով։ Դաշտի ազատ տարածքը հարդարված է երկու ատամնավոր եզրերով նախշերով, երկու թռչնագլուխներով, քառակուսիներով , մարդկային ֆիգուրներով, թռչնապատկերներով, և կենաց ծառի ոճավորված պատկերներով։ Ունի երեք գոտի։ Կենտրոնականը հարդարված է «գինու բաժակ» եզրանախշով։ Լայնություն (սմ)՝  108 Երկարություն (սմ)՝  315 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շամախի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5826 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2705