Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի կարմիր հիմնագույն, այն զարդարում են երեք խոշոր և մեկ փոքր համակենտրոն, արտաքինից կեռիկազարդ վեցանկյուն զարդաշրջանակները։ Դաշտի մնացած մասը լրացված է մանր վարդակներով, աստղանախշերով։ Ունի չորս զարդագոտի։ Ներքին կապույտ հիմնագույնի գոտին զարդարված է երկրաչափական կեռանախշ պատկերներով, երկրորդ և չորրորդ գոտիները զարդարված են ատամնավոր զարդաժապավենով, երրորդ գոտին զարդարված է սպիտակ և շագանակագույն գույների հաջորդականությամբ դասավորված «կենաց ծառի» պատկերներով։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  175 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալաշկերտ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5791 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2670