Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնադաշտի վրա պատկերված են երեք հատ աստղ մեդալիոններ։ Կենտրոնի մեդալիոնը կառուցված է կանաչ և կարմիր գույների համադրությամբ, իսկ եզրերինը՝ կապույտ և կարմիր։ Գորգը գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական գոտու կարմիր հիմնագույնի վրա պատկերված են սպիտակ, կապույտ, կանաչ վարդակներ, իսկ ներքին և արտաքին գոտիների վրա արված են «տիկնիկ» զարդանախշեր։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  212 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2978 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1364