Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կապույտ հիմնագույնի վրա տեղադրված են իրար կցված «ֆահրալո» տիպիը հիշեցնող զարդահորինվածքներ, որոնք սակայն փոքր-ինչ ձգված տեսք ունեն։ Նրանցից կենտրոնականը ունի բաց կապույտ հիմնագույն, իսկ եզրայինները կարմիր են, որոնք գեղազարդված են կեռիկազարդ վեցանկյունիներով, մանր խաչապատկերներով և թռչնապատկերներով։ Ազատ մնացած տարածքը լրացված է երկու շարքով անցնող կեռիկազարդ շեղանկյունիներով։ Կենտրոնական մասում կա թվագիր արձանագրություն «1933 թ.»։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները ունեն կարմիր հիմնագույն, 1-ինը զարդարված է սղոցատիպ նախշերով, իսկ 2-րդը ժապավենաձև ծաղկեշղթայով։ Կենտրոնական զարդագոտին ունի կապույտ հիմնագույն և գեղազարդված է գագաթներով փոքր քառակուսիներին կցված եռանկյունիներով։
Լայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 186Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՆուխիՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1933թ.Հայտնաբերման ժամանակը՝ 20.02.1986թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6354
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2861