Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի շագանակագույն, իսկ որոշ հատվածներում կապույտ հիմնագույն։ Դաշտն ամբողջությամբ հարդարված է «Ֆերահան» գորգերին բնորոշ զարդանախշերի կանոնավոր, ռիթմիկ շարքերով։ Ունի երկու զարդագոտի։ Ներքին նեղ գոտին զարդարված է հինգթերթանի «մեխակ» եզրանախշով, իսկ արտաքին լայն գոտին՝ վարդակներով և ծաղկաշղթայով։ Դաշտն ամբողջությամբ երիզված է «ցանկապատ» եզրանախշի նեղ գոտիով։ Լայնություն (սմ)՝  121 Երկարություն (սմ)՝  189 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Խոյ-Սալմաստ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7450 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3384