Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Արցախյան ուղեգորգերի տիպին է պատկանում։ Աստիճանավոր եզրերով իրար կցված շեղանկյունաձև հորինվածքներով գեղազարդված։ Դաշտը մուգ շագանակագույն է և ծածկված է կեռիկազարդ հորինվածքներով, կենդանակերպ. բուսական, մարդկային պատկերներով։ Շեղանկյունները պարունակում են «մեմլինգ» նախշեր։ Երիզված է երեք զարդագոտիներով, եզրայինները՝ զիգզագ գծանախշով և եռատերև նախշերով են, իսկ կենտրոնական լայնը՝ սպիտակ և կարմիր շեղ գունաշերտերով և օձագալար նախշերով։
Լայնություն (սմ)՝ 100Երկարություն (սմ)՝ 264Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Մեղրի–ՂափանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 06.07.1990թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7854
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3739