Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում Ստալինի պատկերն է ամբողջ հասակով, մարշալական համազգեստով, գլխարկով, ձեռքին ծխամորճ։ Պատկերված է Կարմիր հրապարակի ֆոնի վրա։ Երիզված է մեկ լայն և չորս նեղ զարդագոտիներով։ Լայն գոտու վրա պատկերված են Խորհրդային Հայաստանի գերբը, կառավարության շենքը, բուսապատկերներ, արդյունաբերական կառույցներ, օպերայի շենքը, Լենինի և Ստալինի արձանները Երևանում։ Մյուս զարդագոտիները ծածկված են բուսանախշերի պատկերներով։ Գործված է բամբակյա հենքի վրա, ունի երկար ծոպեր։ Լայնություն (սմ)՝  340 Երկարություն (սմ)՝  425 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 թ. Հայտնաբերման ժամանակը՝  10.12.1979թ․ Վարպետ՝  Հ. Քեշիշյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2178 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-954