Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի ընդհանուր կարմիր հիմնագույնի վրա, կտրտված եզրերով կապույտ հարթության վրա պատկերված են երեք կեռիկազարդ շեղանկյունաձև պատկերներ՝ կենտրոնականը սպիտակավուն և փոքր։ Այս շեղանկյունները և կապույտ հարթության ազատ մնացած տարածքները լրացված են ոճավորված թռչնապատկերներով, կենդանապատկերներով, վարդակներով և այլ մանր հարդարանքներով։ Դաշտի անկյուններում պատկերված են կենաց ծառի ոճավորումներ։ Երիզված է երեք լայն և հինգ նեղ զարդագոտիներով և գծանախշերով։ Լայն գոտիներից կենտրոնինը սպիտակավուն հիմնագույնով է, ծաղկանախշերով գեղազարդված, մյուս երկուսը միանման են, շեղանկյունաձև հատվածներով կտրտված։ Լայնություն (սմ)՝  160 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  10.10.1984թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5695/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2609