Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնով դաշտի վրա զույգ սյուներով խորանաձև զարդաշրջանակ է, որն իր մեջ ամփոփում է մեկ ոճավորված կենաց ծառ՝ զույգ թռչնապատկերներով, բազմաթիվ ծաղկանախշերով և տերևանախշերով: Ունի երեք եզրագոտի. ներքին և արտաքին գոտիները ծաղկաշղթաներով են, իսկ կենտրոնինը՝ ծաղկանախշերով և տերևանախշերով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  170 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թավրիզ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  05.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7512 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3446