Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր ութանկյուն զարդաշրջանակներ, որոնցից երկուսը ունեն կապույտ հիմնագույն, կենտրոնինը՝ կանաչ։ Այդ զարդաշրջանակները հարդարված են շուշանաձև և խաչաձև ելուստներ ունեցող երկրաչափական պատկերներով, որոնց ներսում կան 2-ական խոյեղջյուրներ և իրար կցված ոճավորված թռչնապատկերներ։ Դաշտի մնացած մասը ազատ է։ Վերևի մասում ունի անընթեռնելի արձանագրություն «1930 թ.»։ Գոտևորում է երեք զարդագոտի։ արտաքինը և ներքինը ժապավենաձև են, իսկ կենտրոնինը հարդարված է քառակուսիների մեջ առնված ծաղկանախշերով։ Լայնություն (սմ)՝  118 Երկարություն (սմ)՝  210 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930թ. Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5825 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2704