Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը զարդարված է չորս հավասար քառակուսիներով, որոնցից երկուսը կարմիր, մյուս երկուսը շագանակագույն հիմնագույների են։ Յուրաքանչյուր քառակուսի իր մեջ ամփոփում է կեռիկազարդ եզրեր ունեցող համակենտրոն շեղանկյուններ, որոնց կենտրոնում պատկերված է չորս կողմերից խոյեղջյուրնախշերից կազմված փոքրիկ քառակուսիներ։ Ազատ մասերը լրացված են փոքրիկ շեղանկյուններով, վարդակներով։ Ունի երեք զարդագոտի։ Արտաքին նեղ գոտին զարդարված է մանր քառակուսիներով, ներքին՝ համեմատաբար լայնը ունի սպիտակ հիմնագույն և զարդարված է երկրաչափական պատկերներով։ Լայն գոտին զարդարված է թեք դասավորված տերևանախշերով։ Լայնություն (սմ)՝  94 Երկարություն (սմ)՝  280 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իգդիր-Սուրմալու Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  30.05.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7401 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3354