Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ դաշտի վարդագույն հիմնագույնի վրա պատկերված են ոճավորված ձկնակերպ նախշերի զուգահեռ շարքեր, որոնք բոլորված են բուսական նախշերով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու վարդագույն հիմնագույնի վրա պատկերված են սղոցատիպ տերևանախշեր և ութաթերթ վարդակներ։ Նեղ զարդաշերտերը հարդարված են ժապավենաձև ծաղկեշղթայով։ Լայնություն (սմ)՝  90 Երկարություն (սմ)՝  335 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց ձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7184 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3190