Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնադաշտի վրա պատկերված են չորս մեդալիոններ՝ կարմիր, կանաչ, մուգ կապույտ հիմնագույններով։ Մեդալիոնների մեջ, ուղիղ կենտրոնում, ընդգրկված են քառանկյուն շրջանակներ, վերջիններս երկու կողմից ունեն սլաքաձև ելուստներ։ Դաշտի վրա միմյանց զուգահեռ պատկերված են կեռանախշ հորինվածքներ։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Ներքին գոտին կազմված է կապույտ և կարմիր գույնի ալիքաձև նախշերից, իսկ արտաքին գոտու վրա պատկերված է շուշանի ոճավորված նախշեր։ Կենտրոնական գոտու սպիտակ հիմնագույնի վրա արված են ծաղկանախշեր, որոնց ծաղկաթերթերը գույնզգույն կլոր շրջանակներից են կազմված, այս գոտու վրա կան նաև հայատառ գրություն «գգ բալասան» և «փահրադ»։ Լայնություն (սմ)՝  118 Երկարություն (սմ)՝  270 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գեղարքունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  27.10.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5418 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2286