Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնը կապույտ հիմնագույնով է, որի վրա պատկերված են հինգ քառանիստ պատկերներ, խոյեղջյուր զարդանախշերով հարդարված։ Սրանք երկու կողմից հարդարված են կապույտ հիմնագույնի վրա կատարված կենդանակերպ շեղանկյունաձև, կեռազարդ, ոճավորված այլ զարդանախշերով։ Երիզում են չորս զարդագոտիներ, որոնցից մեկը լայն է՝ լրացված երկրաչափական զարդանախշերով։ Ներքին գոտին հարդարված է կեռանախշերով, նրան հաջորդող գոտին՝ եռանկյունաձև փոքրիկ հորինվածքներով, իսկ արտաքինը՝ փոքրիկ ծաղկանախշերով։ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  220 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  03.07.1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  28/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-19