Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են աստիճանաձև կտրտված եզրերով չորս զարդաշրջանակ, որոնց կենտրոններում տեղադրված են չորս ծայրերին խաչեր ունեցող շեղանկյուն պատկերներ։ Ունի չորս զարդագոտի։ Արտաքինը հարդարված է փոքրիկ ծաղկաշրջանակներով, երկրորդն ու ներքինը՝ թռչնագլուխներով, լայնը՝ երկրաչափականացված խոյանախշերով և թռչնագլուխներով և մեկընդմեջ տեղադրված զարդաշրջանակներով։ Օգտագործված են բնական ներկանյութեր, 8 գույն, հենքաթելը ոլորված բնական գույնի բուրդ է, միջնաթելը՝ վարդագույն։ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  350 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ուտիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 20-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  28.02.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7663 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3580